Henley&Partners ընկերության տվյալներով՝ 2025 թվականի կեսին Հայաստանը համաշխարհային անձնագրերի վարկանշային աղյուսակում բարձրացել է մինչև 71-րդ հորիզոնականը։ 2024 թվականի արդյունքներով Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցում էր 74-րդ հորիզոնականը։ ՀՀ անձնագիր ունեցողները կարող են առանց մուտքի թույլտվության այցելել աշխարհի 67 երկիր։ Վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը։ Այդ երկրի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս առանց մուտքի թույլտվության ճանապարհորդել աշխարհի 193 երկիր։
Կարդալ ավելին »Tag Archives: Սինգապուր
ԲԴԽ նախագահը Սինգապուրում քննարկել է միջնորդության մեխանիզմների և վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։ Ինչպես տեղեկանում ոնք Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին են ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։ Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը։ Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրելու և՛ երկկողմ, և՛ ...
Կարդալ ավելին »Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր պաշտոնը կթողնի մայիսի 15-ին։ Վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Ես վարչապետի պաշտոնը թողնելու եմ 2024 թվականի մայիսի 15-ին, և Լոուրենս Վոնգը՝ որպես հաջորդ վարչապետ, երդում կտա նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին, որպեսզի Լոուրենսին ու ...
Կարդալ ավելին »9 անգամ՝ 11 տարում․ աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է
Փորձագետները նշել են ապրելու համար ամենաթանկ քաղաքն աշխարհում, գրել է World of Buzz-ը։ Ռեյթինգը կազմելիս մասնագետները հաշվի են առել գների աճը եւ բազմաթիվ այլ գործոններ։ The Economist Intelligence Unit (EIU) ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներով՝ Սինգապուրը զբաղեցրել է ապրելու համար ամենաթանկ քաղաքների ռեյթինգի առաջին տեղը։ Նրան հաջորդել են Ցյուրիխը, Ժնեւը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Փարիզը, Կոպենհագենը, Թել Ավիվը եւ Սան ...
Կարդալ ավելին »