Գլխավոր դատախազությունը հայտարարում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համալրման գործընթացի մեկնարկի մասին։ Վարչության տնտեսագետի վարձատրության չափը սահմանված է Կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 737-Ն որոշմամբ: Վարչության տնտեսագետը՝ ֆինանսներին առնչվող փաստերի վերաբերյալ տրամադրում է մասնագիտական դիրքորոշում և խորհրդատվություն. ճշգրտում և վերլուծում է չմշակված տվյալների բազաներ. տվյալների ճշգրտման նպատակով համագործակցում է բանկերի և այլ ֆինանսական ...
Կարդալ ավելին »Tag Archives: Դատախազություն
Դատախազությունը պահանջում է Վեդիի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական անձում մասնակցություն. 40 միլիոն 836 ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնի» նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 4 անշարժ գույք 1 ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, ...
Կարդալ ավելին »Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատախազություն
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամաի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Գլխավոր ...
Կարդալ ավելին »Դատախազությունը կբռնագանձի ապօրինի ծագում ունեցող 5 անշարժ, 2 շարժական գույք և 2 իրավաբանական անձանցում մասնակցություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2023-2024 թթ Հայաստանին է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, իսկ դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ, կան դեռևս օրինական ուժի մեջ չմտած բռնագանձման վճիռներ: Այդ մասին կառավարության նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վրադապետյանը: «Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ...
Կարդալ ավելին »Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ թեկնածուների ցուցակի համալրման նպատակով
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: «Դատախազությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը՝ 09:30-12:30-ը և 14:30-17:30-ը: Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի հունվարի ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է Սեդրակ Քոչարյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր և ֆինանսական միջոցներ
ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից, պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր և ֆինանսական միջոցներ։ Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հայցապահանջի մեջ մտնում է՝ 14 անշարժ գույք, Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, Իրավաբանական անձում 11 մասնակցություն, 1,361,852 ԱՄՆ դոլարով և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ...
Կարդալ ավելին »Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ...
Կարդալ ավելին »Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Հայաստանի Հանրապետության զինվորական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ