Tag Archives: Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի համար

Սաուդյան Արաբիան դեկտեմբերից կտրուկ կնվազեցնի նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին ասվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրությունում։ Ասիայի համար մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը, կէժանանա 1.2 ԱՄՆ դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Ըստ Saudi Aramco-ի՝ դրա գինը կլինի 1 դոլարով բարձր, քան Օմանի և Դուբայի նավթային զամբյուղի միջին գինը։ ԱՄՆ-ի համար նախատեսված բոլոր տեսակի նավթերի գները կնվազեն 0.5 դոլարով՝ ...

Կարդալ ավելին »

Sky Stadium․ 2034-ի առաջնությունը՝ երկնաքերի գագաթին

2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Սաուդյան Արաբիան 350 մետր բարձրության երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցի։ Այդ մասին հայտնում է Arab News-ը։ Sky Stadium-ը կկառուցվի NEOM-ի՝ հյուսիս-արևմտյան անապատային շրջանում ձևավորվող խելացի քաղաքի կենտրոնում։ Նախագիծը պատրաստվում է դառնալ ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից մեկը, այլև՝ ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։ Մարզադաշտը նախատեսված է մինչև 46 հազար երկրպագուների համար և ամբողջությամբ կաշխատի արևային և ...

Կարդալ ավելին »

Գլոբալ բունկերային ընկերություն՝ Սաուդյան Արաբիայում․ արքայազնի հավակնոտ ծրագրերը

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլ-Ազիզ բին Թուրկի Ալ Սաուդը հիմնել է երկրում առաջին գլոբալ բունկերային (նավերի վառելիքով և շարժիչի յուղերով լիցքավորման) ընկերությունը՝ Eleven Energy-ն։ Այդ մասին Ship&Bunker հրատարակությանը հայտնել է կոնցեռնի ներկայացուցիչը։ Eleven Energy-ի կայքի տեղեկությամբ՝ ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված կլինի Էր-Ռիադում, իսկ մասնաճյուղերը՝ սաուդական Դամամում և Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Ընկերության ղեկավար է նշանակվել Քրիս Թոդը, որը նախկինում ղեկավարել է Delta ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի ՀՀ մուտքի վիզայի պահանջը

Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը:  Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության մայիսի 22–ի նիստում:  Այսպիսով, վերացվում է մուտքի արտոնագրերերի անհրաժեշտությունը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան ապրիլին կնվազեցնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար

Սաուդյան Արաբիան ապրիլին կիջեցնի նավթի գները ասիական և եվրոպական երկրների համար։ Մասնավորապես, ասիական գնորդների համար Arab Light վառելիքը կէժանանա բարելի դիմաց 0.4 դոլար։ Արդյունքում, այն կարժենա 3.5 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը: Այս մասին ասվում է պետական ​​Saudi Aramco-ի հայտարարության մեջ: Հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար հաջորդ ամսից սաուդյան նավթի գինը կնվազի մեկ բարելի դիմաց 0.2 դոլարով, իսկ միջերկրածովյան երկրների ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է Զելենսկիի հետ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Ջիդդա քաղաքում։ Այդ մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաև «ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։  Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները հասնել են ավելի քան 3 տարվա նվազագույնին

Նավթի արտահանումից Սաուդյան Արաբիայի եկամուտներն ավելի քան երեք տարվա ընթացքում հասել են ամենացածր մակարդակին՝ թույլ պահանջարկի պատճառով, որը ճնշում է գների վրա, գրում է Bloomberg-ը: Պետական վիճակագրական գործակալության տվյալներով՝ օգոստոսին հում նավթի և դրա վերամշակումից ստացվող եկամուտները նվազել են մինչև 17․4 մլրդ դոլար, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից: Սա ամսական եկամտի ամենացածր մակարդակն է 2021 թվականի հունիսից ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան 40 միլիարդ դոլարով կկրճատի նավթային ծախսերը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են մինչև 2028 թվականը կրճատել տնտեսության նավթային հատվածի ծախսերը 40 միլիարդ դոլարով՝ կենտրոնանալով վերականգնվող էներգիայի և հանքարդյունաբերության զարգացման վրա: Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով Goldman Sachs Group ամերիկյան բանկային խմբի տվյալներին: Նրա տվյալներով՝ Էր Ռիադը նախատեսում է մինչև 2030 թվականը ներդրումների մոտ 73%-ը վերահղել նավթի արդյունահանման հետ չկապված տնտեսական ոլորտներ: Արդյունքում, մինչև ընթացիկ տասնամյակի ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի գները Ասիայի համար

Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0,3 դոլարով։ Նշվում է, որ ըստ Saudi Aramco պետական ​​ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում ...

Կարդալ ավելին »
ajax-loader