Tag Archives: Ծառեր

Հատել են անտառի ծառերն ու ապօրինի շահագործվող մեքենայով տեղափոխել. վարորդն ու փայտանյութի տերը որոնվում են

Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենա: Ոստիկանությունից հայտնում են, որ Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային ...

Կարդալ ավելին »

Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթունում. բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհանները

Օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-03։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Մ . Ավետիսյան պուրակում, Պ. Սևակ այգում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։ «Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Ծառերի փոխարինման աշխատանքներ՝ մայրքաքաղաքի փողոցներում

Նախատեսվում է ծառերի փոխարինման աշխատանքներ իրականացնել Ալեք Մանուկյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը: Նրա խոսքով, ծառերի փոխարինումը դեռևս 2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակներում է իրականացվում, որի նպատակն է փոխարինել կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերը ֆունկցիոնալ և գեղազդարդ ծառատեսակներով: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հատվող ծառերը փոխարինվելու են ...

Կարդալ ավելին »
ajax-loader