Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։ «Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «Թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի արդյունքում ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։ Կատարվել է բուսական աշխարհին ...
Կարդալ ավելին »Tag Archives: Աջափնյակ
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է. քաղաքապետարան
Արդեն պատրաստ է Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։ Այս մասին փետրվարի 24-ին հրավիրված ասուլիսում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ փաթեթը եւ վերանայված պետական ներդրումային ծրագիրը պետք է ստորագրի քաղաքապետը։ Այնուհետեւ դրանք կուղարկվեն համալիր փորձաքննության։ «Այնուհետեւ պաշտոնական մեկնարկ կտրվի ֆինանսավորման շուրջ բանակցություններին»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մինչեւ 2025թ. վերջ կորոշվի «Աջափնյակ» կայարանի կառուցապատողը։ Ավելին, 2026թ., ըստ ծրագրի, պետք է սկսվեր բուն շինարարությունը։
Կարդալ ավելին »Սերոբ Սարգսյանը նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Աջափնյակ վարչական շրջանում ունենք նոր նշանակում։ Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, ում հետ իրականացրել ենք ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման փորձաքննության արդյունքները պատրաստ են
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը պատրաստ կլինի, որն էլ կներկայացվի վերջնական փորձաքննության։ «Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ ...
Կարդալ ավելին »Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի կեսերին: Նախագծի համաձայն՝ այն պետք է ավարտվի չորս տարում: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ զեկույցում նշվեց, որ նախնական գնահատմամբ՝ շինարարությունը կարող է ընթանալ մինչև 2030-2032 թվականները: «Դա խոշորացված ժամանակացույցն է, որը նաև Հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում վերջերս քննարկվել է վարչապետի ղեկավարությամբ կայացած նիստում: ...
Կարդալ ավելին »