Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ .@eucopresident and I congratulated the leaders of Armenia and Azerbaijan ...
Կարդալ ավելին »Tag Archives: Եվրամիություն
Եվրամիությունը 2.2% գնաճ է արձանագրել
Եվրագոտում սպառողական գներն ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 2.2%-ով: Այս մասին հայտնել է Եվրամիության վիճակագրական գրասենյակը՝ նախնական տվյալները ներառող զեկույցում։ Այսպիսով, գնաճը մնացել է նախորդ ամսվա մակարդակին։ Trading Economics-ի կողմից մեջբերված վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումը ապրիլին գնաճի դանդաղումն էր մինչև 2.1%։ Ծառայությունների գների աճը նախորդ ամիս արագացել է մինչև 3.9%՝ մարտ ամսվա 3.5%-ի համեմատ, իսկ սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների աճը՝ ...
Կարդալ ավելին »Եվրամիությունը Սիրիային կհատկացնի 5,8 մլրդ եվրո
Եվրամիությունը 5,8 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դուբրավկա Շուիցան, որից 4,2 մլրդ եվրոն կփոխանցվի Սիրիային դրամաշնորհների, իսկ 1,6 մլրդ եվրոն՝ վարկերի տեսքով։ «Երկիրը մնում է շատ աղքատ, շատ փխրուն, եւ եթե մենք աջակցություն չտրամադրենք, այդ փխրունությունը կվատթարանա եւ կարող է խաթարել ձեռք բերված առաջընթացը»,- DW-ին ասել է ՄԱԿ Նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավար Խորխե Մորեյրա դա Սիլվան: Ամենախնդրահարույց ոլորտների թվում նա թվարկել է ջրամատակարարումը, տրանսպորտը, էներգետիկան, կրթությունն ու առողջապահությունը։ Միեւնույն ժամանակ, ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ երկրի վերականգնման ծրագիրը պետք է մշակվի հենց Սիրիայում, եւ հույս հայտնել, որ մյուս երկրները կհետեւեն Եվրամիության օրինակին, որն աստիճանաբար վերացրել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մի մասը։
Կարդալ ավելին »Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա։ Համապատասխան որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության նիստում։ Կառավարության որոշումներով նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական կցորդը (նստավայրը Բրյուսել) համատեղության կարգով կնշանակվի նաև ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ ռազմական կցորդ։
Կարդալ ավելին »Եվրամիությունը Ռուսաստանից նավթի և գազի գնումները կրճատել է 5 անգամ
Եվրամիության կողմից նավթի և գազի ներմուծումը Ռուսաստանից 2023 թվականին տարեկան կտրվածքով կրճատվել է հինգ անգամ՝ հասնելով 29 մլրդ եվրոյի: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վերլուծելով Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալները։ Այսպես, նավթի գնումները դրամական արտահայտությամբ նվազել են 5,9 անգամ՝ մինչև 9,3 մլրդ եվրո։ Միևնույն ժամանակ, ֆիզիկական արտահայտությամբ ներմուծումը նվազել է միայն 11 %-ով՝ հասնելով 21,3 մլն տոննայի։ «Սև ոսկին» շարունակել ...
Կարդալ ավելին »