Հրաշալի լուր. մայր ընձառյուծն ու նրա մեծացած ձագը կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։ Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին։
Կարդալ ավելին »Tag Archives: ընձառյուծ
Խոսրովի անտառի ընձառյուծը՝ ֆոտոթակարդի առաջ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է Կովկասյան ընձառյուծի նոր տեսարգրությունը, որին ուղեկցող գրառման մեջ ասվում է. «Բնության զարդը՝ Կովկասյան ընձառյուծը Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով: Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում»:
Կարդալ ավելին »Մայիսի 3-ն Ընձառյուծի միջազգային օրն է․ ընձառյուծները՝ Հայաստանում (video)
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է, hայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը. «Օրվա նպատակն է` հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։ Ձեզ ենք ներկայացնում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում ...
Կարդալ ավելին »«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում արձանագրվել է ընձառյուծ
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է ընձառյուծ։ Այդ մասին սոցցանցում տեղեկացնում է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, ...
Կարդալ ավելին »Տեսախցիկները կրկին ֆիքսել են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված ընձառյուծին
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է ընձառյուծը։ Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։
Կարդալ ավելին »