Tag Archives: խորհրդարանական

Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 31 պատգամավորական մանդատի համար կպայքարեն վեց կուսակցությունների 231 ներկայացուցիչներ։ Քվեարկությանը կմասնակցի կղզու մոտ 40 հազար ընտրող։ Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ակնկալվում է, որ արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Դանիայի հետ Գրենլանդիայի ապագա հարաբերությունների համար, հատկապես Արկտիկայի նկատմամբ միջազգային հետաքրքրության աճի ֆոնին:  Ներկայում խորհրդարանի մեծամասնությունը՝ 31 մանդատներից 21-ը, վերահսկվում է «Ինուիտ Ատակվատիգիիտ» (Ժողովրդական համայնք) ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, հայտնում է NewsGeorgia-ն։ Սա ձևական խորհրդանշական ակտ է։ Ըստ Սահմանադրության՝ հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվում են «խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրանալու օրացուցային տարվա հոկտեմբերի վերջին շաբաթ օրը»։ Վրաստանում ընտրությունների օրվա նշանակմանը զուգահեռ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ «Ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր եմ ստորագրել։ Եկել է որոշման օրը, ...

Կարդալ ավելին »

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ որոշումները

Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և վերջինիս հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Եվրոպական միության ընդունած որոշումները։  Այդ մասին հայտնել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը՝ հայտարարությունը հրապարակելով X-ի իր միկրոբլոգում։ pic.twitter.com/p7Tgeu89DS— Erik Hellsborn (SD) (@EHellsborn) August 4, 2024 Տարածված հայտարարության մեջ, անդրադարձ կատարելով հուլիսի 22-ին ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակողմյան կոալիցիան

«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 տեղ։ Այդ մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալները: Երկրորդ տեղն զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը», որն ստացել է 143 մանդատ։  Ընտրություններին մասնակցությունը ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ն հյուրընկալել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը, ...

Կարդալ ավելին »
ajax-loader