Tag Archives: ՀՀ վարչապետ

ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատակիցները հուլիսին կազատվեն աշխատանքից. ՀՀ վարչապետ

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Նույն գրառման մեջ նաև ընդգծվել է, որ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը Պրահայում հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:  Ինչպես տեղեկանում եմք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը:

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը ելույթով կմեկնարկի «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Ինչպես տեղեկանում ենք «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։  Միջոցառմանը հրավիրված են նրանք, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը գործարարների մասնակցությամբ աշխատաժողով կանցկացնի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատաժողով կանցկացնի:  ՀՀ վարչապետն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ներկայացնելով մտահղացման պատճառները: «Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:  Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը կաշխատի որոշակի սահմանափակումներով. քովիդի թեսթը կրկին դրական է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի քովիդի թեսթը կրկին դրական է: Այդ մասին տեղեկանում է վարչապետի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից:  «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:  Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառն օրեր առաջ ախտորոշված քովիդն է։ 

Կարդալ ավելին »

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի գրառման միջոցով տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային ...

Կարդալ ավելին »

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված ...

Կարդալ ավելին »

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին

Տեղի է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել  է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։  Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին,  Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի:   

Կարդալ ավելին »
ajax-loader