ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ գալիք չորեքշաբթի, երեկոյան ժամերին երկրի տարածքում կսկսվի ձյուն, որը ընդհատումներով կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ընդ որում՝ հինգշաբթի Երեւանում եւ մի շարք մարզերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերեւութաբանները կանխատեսում են մրրիկ լեռներում եւ ցածր հորիզոնական տեսանելիություն, հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին կլինի մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին աստիճանաբար ...
Կարդալ ավելին »Tag Archives: մերկասառույց
Գեղարքունիքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Պետրոսյանը իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարահի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական ...
Կարդալ ավելին »Ռյա Թազայից Գեղարոտ ճանապարհին 250-ից ավելի մեքենա մերկասառույցի պատճառով չի կարողանում շարժվել
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհը մերկասառույցից չմաքրելու, աղ ու ավազով չմշակելու պատճառով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ռյա Թազայից մինչև Գեղարոտ՝ 250-ից ավելի ավտոմեքենաներ են կանգնել ու չեն կարողանում առաջ ընթանալ: Պատճառը մերրկասառույցն է, որոշ հատվածներում էլ` բուքը: 40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերվել ձնակույտերի միջից ու տեղափոխել անվտանգ վայր: Մի քանի ավտոմեքենաներ էլ մնացել են ձնակույտերի մեջ:
Կարդալ ավելին »