Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։ Նույն ...
Կարդալ ավելին »Tag Archives: Բաքվում
ԵԽ պատգամավորները դիտարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնելու ու բանաձև ընդունելու տարբերակը
Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Բրյուսելում այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու ...
Կարդալ ավելին »Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է
Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։ Այդ մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ ...
Կարդալ ավելին »Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Բաքվի Նասիմի շրջանում Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Զուսևիչ Տկաչի և նրա կնոջ՝ Լյուդմիլա Միխայլովնա Տկաչի սպանության մասին: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report.az կայքը: Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թվականին ծնված Իսլամ Խադիևը։ Փաստի առթիվ նախաքննություն է ընթանում:
Կարդալ ավելին »Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Արցախի ՄԻՊ
Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այդ մասին այսօր` օգոստոսի 26-ին, հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ»,- նշեց նա:
Կարդալ ավելին »Պետքարտուղարությունն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հնարավորությանը
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին և վերջիններիս ազատ արձակման հնարավորություններին, նշել է, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան։ Պատելն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե Պետքարտուղարությունը հետևո՞ւմ է արդյոք Բաքվում պահվող հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։ Այդ մասին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,- նշեց Ամատունին։ Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ