ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: ՆԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: ...
Կարդալ ավելին »Tag Archives: նախարարության
ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումներում պետք է ներառվեն նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրի շահառուների թիվը պետք է կազմի նվազագույնը 150 անձ։ Ծրագիրը պետք է խրախուսի երիտասարդական նախաձեռնությունները ...
Կարդալ ավելին »