Tag Archives: թեկնածու

Կքրեականացվի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն, մանդատից հրաժարվելուն հարկադրելը

Ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը քրեականացվում է՝ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը: «Քաղաքացիներն ավելի հեշտ կիրականացնեն իրենց ընտրական իրավունքները: Օրինակ՝ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու ...

Կարդալ ավելին »

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը և բրիտանացի բնագետ Դեյվիդ Աթենբորոն, հայտնում է Reuters-ը։ Գործակալության կողմից հարցված փորձագետները կարծում են, որ այս տարվա ֆավորիտների թվում են նաև Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA), Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նշվում է, որ UNRWA-ին մրցանակ շնորհելը ...

Կարդալ ավելին »

Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու: Այս մասին հաղորդում է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը։ Մրցանակի համար առաջադրվել են 196 անհատ և 89 կազմակերպություն։ 2023 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 351 թեկնածու, սակայն առաջադրումների թվով ռեկորդային է եղել 2016 թվականը, երբ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 376 թեկնածու։ Մրցանակը կշնորհվի աշնանը՝ Նորվեգիայում։ Թեկնածուների ամբողջական ցուցակն ավանդաբար ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածով

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ...

Կարդալ ավելին »

ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »
ajax-loader