«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի` Սպիտակ քաղաքի, Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի` Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Վարդենիս, Չքնաղ, Ծիլքար, Նիգավան, Կանիաշիր (Սանգյառ), Երնջատափ, Ափնա, Արայի, Վարդենուտ, Ռյա Թազա, Լեռնապար, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Նորաշեն, Ալագյազ, Սադունց, Սիփան, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Արագածոտն
Գազամատակարարման անջատումներ՝ Երևանում, Արագածոտնի և Շիրակի մարզերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Օրբելու, Ն․Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան, Քեռու, Երզնկյան փողոցների, Բաղրամյան պողոտայի թիվ 51-ից 89 (կենտ համարներ) բազմաբնակարան շենքերի, Հ․Հակոբյան փողոցի թիվ 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը ...
Կարդալ ավելին »Մշտադիրտարկվել են Արագածոտնի և Արմավիրի մի շարք հուշարձաններ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների ամրակայման և նորոգման ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրում և Արագածոտնում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ապրիլի 4-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Երվանդաշատ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Սահմանապահների փ. 19), ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ միջպետական ճանապարհին` խանութի հարևանությամբ (9-րդ փողոց 1-ին տուն): Նշվում է, որ ապրիլի ...
Կարդալ ավելին »Արագածոտնի տներից մեկի լոգարանում 22-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել
Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմինե Ո.-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում: Դատաբժշկի նախնական ...
Կարդալ ավելին »Արագածոտնի մարզում նախորդ տարի դատարան հանձնված քրեական վարույթների 41 տոկոս աճ է գրանցվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Վանաձորում, Երևանում, Լոռու և Արագածոտնի մարզեում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-1, Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Տավրոս, 3-րդ մաս թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի 62ա, 62բ, 62վ, ...
Կարդալ ավելին »Արագածոտնի մարզում կստեղծվի ազատ տնտեսական գոտի
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում: Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը եւ ...
Կարդալ ավելին »Արագածոտնում գազաբալոններով «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ Մարտիրոսյանի իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները փակել են ...
Կարդալ ավելին »Արագածոտնի 42-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն ...
Կարդալ ավելին »