Tag Archives: Ճամբարակ

Ճամբարակում և հարակից բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Վահան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, Ծափաթաղ, Ջիլ, Դրախտիկ, Արտանիշ, Աղբերք, Շողակաթ բնակավայրերում հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։ 

Կարդալ ավելին »

Ճամբարակի ոստիկանները բացահայտել են հանգստյան գոտում կատարված գողությունը

Օգոստոսի 23-ին Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած հանգստյան գոտիներից մեկի պահակը հայտնել է, որ հանգստյան գոտուց գողացել են վառելանյութ և փրկարարական բաճկոններ։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 13-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում անհայտ անձինք գողությունն արել են հանգստյան գոտու պահեստարանից։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ճամբարակի և Վարդենիսի համայնքային ...

Կարդալ ավելին »

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: «Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի ...

Կարդալ ավելին »

Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը այսուհետ կշահագործվի որպես մշակութային կենտրոն

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը, որը մինչև օրս որպես երեխաների զարգացման կենտրոն տրամադրված է եղել Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը, կառավարության այսօրվա նիստի որոշմամբ  նվիրաբերվեց Համայնքին որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով: Նշվում է, որ այս տարվա ապրիլի 1-ից Վորլդ Վիժնը Ճամբարակ համայնքում դադարեցրել է գործունեությունը և  Համայնքի ղեկավարը առաջարկել է վերոնշյալ ...

Կարդալ ավելին »

16 մլն 827.2 հազար դրամ՝ Ճամբարակի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 մլն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով։  Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 12 մլն 453.4 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, ...

Կարդալ ավելին »

Միագրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրայինները փակելու մասին

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ...

Կարդալ ավելին »

Ճամբարակում և Սևանում ապաստանած արցախցիներին տրամադրվել է հերթական աջակցությունը

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, ԱՄՆ-ում գործող «Սփիրիթ օֆ Ամերիկա» կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում ապաստանած  200-ից ավելի բազմանդամ ընտանիքներին տրամադրել է կենցաղային պարագաներ, սնունդ, երեխաների համար գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, ինչպես նաև՝ վառելափայտ:Ինչպես տեղեկացանք Սևանի և Ճամբարակի համայնքապետարաններից՝ Ճամբարակում 120, իսկ Սևանում 80 ընտանիքներ ապահովվել են կենցաղային ...

Կարդալ ավելին »
ajax-loader