Իրանը և Միացյալ Նահանգները կշարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ քննարկումներում Իրանը շարունակում է զգուշավորություն պահպանել՝ հաշվի առնելով «պատմական նախադեպը»։ Այդ մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունների ու գործողությունների միջև արձանագրված անհամապատասխանությունները՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ծայրահեղ զգոնության կեցվածք ընդունել», – գործակալությանը հայտնել է Բաղային։ Արձագանքելով ...
Կարդալ ավելին »Tag Archives: միջուկային
12.9 մլն եվրո Եվրահանձնաժողովից՝ ուղղվաժ միջուկային անվտանգությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի ...
Կարդալ ավելին »Իրանը միջուկային հարցում չի պատրաստվում դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից
Թեհրանը մնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցը և մտադիր է հասնել դրա վերականգնմանը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։ Միջուկային զենք մշակելու մասին լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին ի պատասխան՝ Բաղերի Քանին ասել է, որ միջուկային զենքի արգելման՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆաթվան (խմբ.՝ իսլամում ինչ-որ հարցի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպմանն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող ...
Կարդալ ավելին »