Tag Archives: Երեխա

ՄԻՊ-ը հրապարակել է Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման խնդիրներին վերաբերող արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են։ Հաշվի առնելով հարցի հրատապությունն ու անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, ...

Կարդալ ավելին »

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրին դիմել է մոտ 10 հազար շահառու

Կառավարությունը շուրջ 600 միլիոն դրամ հատկացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի հայտերի վճարումները ապահովելու համար։ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։   Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագիրը։   «2023 թվականին ծրագիրը ամփոփելուց, գնահատելուց և ծրագրի ...

Կարդալ ավելին »

Երեխաների պաշտպանության օրը Երևանում կնշվի հետաքրքիր միջոցառումներով

Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը, Երևանում կնշվի բազմաբնույթ միջոցառումներով: Հունիսի 1-2-ին՝ ժամը 12:00-ից մինչ 20:00-ն Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի Մանկական գրքի փառատոնը: «Զանգակ» գրատունը նախագիծն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Մանկական գրքի փառատոնին կազմակերպվելու են դասախոսություններ, խաղային ծրագիր, թատերական ներկայացումներ ու համերգներ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...

Կարդալ ավելին »

Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից և ինչպե՞ս կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված անձինք

Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։ Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և Արցախում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության ...

Կարդալ ավելին »

ՀԿԵ-ն մշակել է «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դպրոցական դասընթացը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջարկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել է հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի դպրոցական ծրագրում ներառել «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դասընթացը: Դասընթացը մշակվել է ՀԿԵ մասնագետների կողմից և լրամշակվել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» մասնագետների աջակցությամբ: Դասընթացը բաղկացած է չորս բաժիններից ՝ «Երկաթուղային այբուբեն», «Ազդանշանային համակարգը երկաթուղում», «Անվտանգ վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» և «Անվտանգ ...

Կարդալ ավելին »

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրին հատկացվել է մոտ 1 մլրդ 950 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում այս պահի դրությամբ օգնություն է ստացել 2649 շահառու․ վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով: Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը ...

Կարդալ ավելին »

Երեխա ունեցող 930 ընտանիք աջակցություն է ստացել բնակարան ձեռք բերելու համար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 930 շահառու․ ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 645 մլն դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Երկրորդ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader