Tag Archives: պայմանագրային զինծառայող

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով, ընթանում է քննություն. ՊՆ

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:  «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:   Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Մարտական դիրքում ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող

Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։  «ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader