Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով: Նպատակը Սերգեյ Փարաջանովին վերաարժևորելն է՝ որպես մարդ, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող: 10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենը, Երևանի թատրոնի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Փարաջանով
Վարշավայում բացվել է Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային ...
Կարդալ ավելին »Մեծանուն կինոռեժիսորի հոբելյանի առթիվ ներկայացվել է «Բալետ Փարաջանովը»
Ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ հոկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացման առաջնախաղը։ Այդ մասին հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, որի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բալետն իրականություն է դարձել։ Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի կյանքի ամենադաժան և ...
Կարդալ ավելին »Վենետիկի 81-րդ կինոփառատոնին կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմը
Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում: Անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, ...
Կարդալ ավելին »Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակներ է հանձնել մի խումբ գործիչների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակին հետմահու արժանացել են կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը և երգչուհի Նինա Մատվիենկոն։ Ինչպես հայտնում է Analitikaua․net-ը, պարգևատրվածների թվում են նաև, ամերիկացի գործարար Հովարդ Բաֆետը, սուսերամարտիկ Օլգա Խարլանը, բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, կոմպոզիտոր ...
Կարդալ ավելին »Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով: Դրա համար հիմք է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի որոշումը: Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման ...
Կարդալ ավելին »Էթնո ջազ` Փարաջանովի 100-ամյակի առթիվ
«Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Էթնո ջազ» խորագրով յուրահատուկ համերգը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։ Շվեյցարական «Authentic Light Orchestra»-ն (երաժշտական ղեկավար՝ Վալերի Տոլստով) հանդիսատեսին ներկայացավ հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։ Խմբի կազմում ներգրավված են երաժիշտներ, որոնք շրջագայել են ամբողջ աշխարհում և հանդես եկել հեղինակավոր դահլիճներում: Համերգի հատուկ հյուրերն էին Գոռ Սուջյանը, Հասմիկ Բաղդասարյանը և Միքայել ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով: Այցի ...
Կարդալ ավելին »Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների միջոցառումների կազմակերպմանը
ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ ...
Կարդալ ավելին »«Նռան գույնը»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ...
Կարդալ ավելին »