Tag Archives: Մյասնիկյան պողոտա

Մյասնիկյան պողոտայով երթուղիները մինչև մարտի 17-ը կանցնեն Ազատության պողոտայով և Դավիթ Անհաղթի փողոցով

Խողովակաշարի անցկացման 2-րդ փուլի աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը ներառյալ Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Քաղաքապետարանը հայտնում է, որ նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կկանաչապատի Մյասնիկյան պողոտայի տարածքը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու ...

Կարդալ ավելին »
ajax-loader