Tag Archives: Իջևան

Իջևանի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը

Տավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր: Դատախազությունից հայտնում են, որ պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման նշանակության 0.03 ...

Կարդալ ավելին »

Վթար Իջևան-Երևան ճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 23։51-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 98-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» ...

Կարդալ ավելին »

Իջևանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների վնասը կազմել է ավելի քան 43 միլիոն դրամ. ԲԸՏՄ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։  Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ...

Կարդալ ավելին »

Իջևանի նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

Պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ...

Կարդալ ավելին »

Իջևանի նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն 5 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ...

Կարդալ ավելին »

Ապօրինի ծառահատում՝ Իջևանում. «ԿամԱԶ»-ում կային ընկուզենու գերանները, ևս 26-ը գետնին էր

Մարտի 25-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Խոլարքեր» կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի ծառայողների ստուգման ժամանակ «ԿամԱԶ» մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս քսանվեց գերան դեռ գետնին էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող «ԿամԱԶ» ...

Կարդալ ավելին »

Իջևանի Կայանավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում, փետրվարի 18-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:    

Կարդալ ավելին »

Տավուշի Լուսաձորում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվում է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։ Այդ ընթացքում՝ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Կարդալ ավելին »

Իջևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք․ Իջևան)։ Այս մասին տեղեկանում enq ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով. հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, ...

Կարդալ ավելին »

«Մենք ենք, մեր սարերը»․ հուլիսի 19-20-ն Իջևանում կկազմակերպվի մշակութային փառատոն

2024 թվականի հուլիսի 19-20-ը Իջևան համայնքում «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մշակութային փառատոն, որը տեղի կունենա Իջևան, Լուսահովիտ և Սևքար բնակավայրերում։ Փառատոնի նպատակն է նախաձեռնությունների շնորհիվ զարգացնել Իջեւան բազմաբնակավայր  համայնքի մշակութային և տնտեսական գործուն կյանքն ու ապահովել համագործակցային և մշակութային տնտեսության զարգացում։ «Երկու օր շարունակ համայնքի բնակիչներին և հյուրերին սպասվում է մշակութային ու ժամանցային անկրկնելի ծրագիր»,- հայտնում են ...

Կարդալ ավելին »
ajax-loader