Tag Archives: ծնող

Կրասնոդարում դանակահարության համար դատապարտված դեռահասը ծնողների հետ միասին արտաքսվել է Հայաստան

Կրասնոդարի ավագ դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասը ծնողների հետ վտարվել է Հայաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ եւ դատապարտել 30 հազար ռուբլու տուգանքի, գրել է Коммерсант-ը։  Կրասնոդարի թիվ 94 միջնակարգ դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Ուսումնական հաստատության միջանցքում աշակերտների միջեւ վեճի ժամանակ դեռահասներից մեկը հանել է դանակը եւ դանակով հարվածել հասակակցի ոտքին։ Ծեծկռտուքի հետեւանքով տուժել են նաեւ այլ աշակերտներ։ Ծեծկռտուք հրահրողը բերման է ենթարկվել եւ պահվել անչափահասների ժամանակավոր պահման վայրում։ Նրա ընտանիքի ստուգման ժամանակ պարզվել է, որ դեռահասի ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ապօրինի են գտնվել Ռուսաստանում։ Կարգադրիչները ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին եւ նրա ծնողներին ավիաչվերթով ուղարկել են Հայաստան։ Թիվ 94 դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել ուսումնական հաստատության աշխատակիցների անփութության դեպքի առիթով։

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում

Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ...

Կարդալ ավելին »
ajax-loader