Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելին »Tag Archives: հաղորդակցություն
Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունեցող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը մեկնարկել է Երևանում։ Խոսելով Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին՝ Փաշինյանը հստակեցրել է, որ դա կարելի է անել նախկինում գոյություն ունեցած երկու ուղղություններով․ առաջինը հյուսիսային ուղին է, ...
Կարդալ ավելին »