Tag Archives: վթար

Հայտնի է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ինքնությունը

«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռ, կա 2 զոհ, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարդալ ավելին »

Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը

Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորամարգ գյուղի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1967 թ․) դուրս է եկել ...

Կարդալ ավելին »

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, կա 2 զոհ

այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Մնացականյանը իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Արթուր Մնացականյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 97 հանցանք. գրանցվել է 14 վթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ...

Կարդալ ավելին »

Ապարան-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ և զոհեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ, այդ թվում` 2 տարեկան աղջնակ

Մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով ...

Կարդալ ավելին »

Անչափահասի մահվան ելքով ողբերգական վթար՝ Արարատի մարզում. ղեկին ևս եղել է անչափահաս

Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակինիշի բեռնատարին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ ...

Կարդալ ավելին »

ՊՆ մեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմեքենայի` ապրիլի 12-ին տեղի ունեցած մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք։Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ ...

Կարդալ ավելին »

«Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը հերթական անգամ վթարվել է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ «Գիշերը վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը։ Թեպետ գիշերվանից Վեոլիաթիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից ...

Կարդալ ավելին »
ajax-loader