Հայաստանի հրաձգության մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամները նվաճել են առաջին մեդալները։ Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան-Գրիգոր Պողոսյան-Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Հայ մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի ռեկորդ։
Կարդալ ավելին »Tag Archives: ոսկե մեդալակիր
Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր. Հակոբյանը 3-րդն է
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր: Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկեց 107 և հրեց 123 ...
Կարդալ ավելին »