Tag Archives: արգելափակում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն

ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ փետրվարի 15-17-ը ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկ, Ապարան, Ծաղկաձոր, Մարտունի, Գավառ, Աշտարակ, Հրազդան քաղաքներում, Տանձատափ, Մելիքգյուղ և Ֆանտան գյուղերում։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Կարդալ ավելին »

Մարտի 20-ին մինչև կեսօր արգելափակումից դուրս է բերվել 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի

Փրկարարները մարտի 20-ին մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել ընդհանուր թվով 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի: Այդ մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: «Մարտի 20-ին ժամը 09:02-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:10-12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն ...

Կարդալ ավելին »

Փրկարարները բեռնատարներ են դուրս բերել արգելափակումից

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Շաքի գյուղի բենզալցակայանի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս են բերել արգելափակումից:«Դեկտեմբերի 13-ին, ժամը ...

Կարդալ ավելին »
ajax-loader