Tag Archives: դատապարտյալ

«Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ներում 30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից

Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել 19 և բարձր տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Քննություններին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք անցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար ...

Կարդալ ավելին »

Հեռավար այցելություն Եղիշե Չարենցի թանգարան «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների համար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող  ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական  և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ առցանց էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը,  ազատազրկված անձանց ներկայացրել է հանճարի ապրած ուղին՝ ներառյալ նրա բանտային կյանքի դրվագները, Չարենցի գործունեությունը, ընտանիքը, նրա ստեղծագործական ազդեցությունը ժամանակի և, ...

Կարդալ ավելին »

27 դատապարտյալ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու հնարավորություն ունի

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննության արդյունքները: Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցության հայտ էր ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 38 դատապարտյալ, որոնցից քննություններին մասնակցել է 33-ը. 1 դատապարտյալ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է, 3-ը՝ հրաժարվել են մասնակցել, 1-ը՝ չի մասնակցել փաստաթղթերի բացակայության և դրանք ապահովելու անհնարինության հետևանքով։ Քննություններին մասնակցած ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 28 մլն դրամ հատկացրեց 50 դատապարտյալի կրթության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց 28 մլն դրամ հատկացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը իարցնելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Հ.-ն, 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարել է 49 տարբեր անձանց և ...

Կարդալ ավելին »
ajax-loader