Tag Archives: հունվար

Այս հունվարը 2-րդ ամենաչոր ամիսն էր դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում. օդերևութաբաններ

Այս տարվա հունվարը Հայաստանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ 90-ամյա պատմության մեջ երկրորդ ամենաչոր հունվարն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Լեւոն Ազիզյանը։ Նա նշել է, որ ամենատաքը եղել է 1999թ. հունվարը։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2025թ. հունվարին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -4,4 աստիճան, որը նորմայից բարձր է 2,4 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի միայն 18 տոկոսն է կազմել։ «2024թ. դեկտեմբերին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -2,8 աստիճան, որը նորմայից բարձր է 1,1 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի 40 տոկոսի չափով է եղել»,- նշել է Ազիզյանը։ Նա տեղեկացրել է, որ 2025թ. փետրվարին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում եղել է -6,7 աստիճան, ինչը նորմայից ցածր է 1,5 աստիճանով։ ՊՈԱԿ տնօրենն ավելացրել է, որ փետրվարի առաջին կեսին Հայաստանի շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։ «Փետրվարի երկրորդ կեսին ձյուն տեղաց, եւ 2017-ից ի վեր առաջին անգամ Արարատյան դաշտը ծածկվեց ձյունով։ Փետրվարին տեղումները կազմել են նորմայի 90-130 տոկոսը, իսկ Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի առանձին հատվածներում՝ մինչեւ 200 տոկոսը: Փետրվարի երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 5-6 աստիճանով»,- ընդգծել ...

Կարդալ ավելին »

2024-ի հունվարը ռեկորդային տաք է եղել

Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2024 թ․ հունվարը ռեկորդային տաք է եղել, որի պատճառը գիտնականները համարում են կլիմայի փոփոխությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալներով՝ անցյալ ամիսը գերազանցել է նախորդ ամենատաք հունվարի ռեկորդը, որը գրանցվել էր 2020 թվականին։ Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader