Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական ֆինանսների ղեկավար Մուստաֆա Ադիլը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կասինովը և «Մասդարի» ...
Կարդալ ավելին »Tag Archives: Էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիայի նախարար Գևորգ Պապոյանն, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական համագործակցությանն ու դրանց զարգացման հեռանկարներին, այդ հարցում կարևորել է երկու երկրների միջև տրանսպորտային, ենթակառուցվածքային զարգացումը՝ մատնանշելով նաև Երևանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հնարավորություն կտա խորացնել տնտեսական կապերը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ։ Գևորգ Պապոյանը նման կարծիք է հայտնել ղազախական «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ներկա ...
Կարդալ ավելին »ՀՀ արտահանման ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկն արդյունաբերական գոտիների ստեղծումն է․ Էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակներում Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի և արդյունքային շրջանակի քննարկմանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ «Արտահանման ռազմավարության մշակումը շատ առանցքային նշանակություն ունի մեզ համար, ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարն ու ԱՄԷ պետնախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների շրջանակը
Աբու Դաբիում մայիսի 20-21-ն անցկացվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմից՝ ԱՄԷ պետնախարար Ահմեդ Ալի Այ Սայեղը։ «Հարգարժան գործընկերոջս հետ քննարկեցինք հայ-էմիրաթական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերի ողջ շրջանակը, եկանք կարևոր համաձայնությունների, որոնց շուրջ ստորագրեցինք ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։ Նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է գործակցությունը խորացնելու հնարավորությունները
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տնտեսական գործակցության հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Դիլիջանում «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանիի» նախագծերին
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը պաշտոնական այցով եղել են «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունում։ Նրանք այցելել են Դիլիջանի քաղաքային զբոսայգի, որն ընկերության կառավարման շրջանակներում է, և որի համար «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունը մշակել է վերակառուցման ծրագիրը: Նախարարին ներկայացվել է այգու զարգացման համալիր նախագիծը, որը կմեկնարկի փուլերով և բաղկացած կլինի այգու տարածքների բարեկարգումից, նոր հանրային տարածքների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ