Tag Archives: վերելակ

Հրապարակվել է 2024-ին Երևանի բազմաբնակարան շենքերի փոխարինվող վերելակների ցանկը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2024 թվականին Երևանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի փոխարինման ենթակա վերելակների ցանկը:  Վերոնշյալ ցանկը հրապարակված է ըստ վարչական շրջանների: Նոր վերելակները կշահագործվեն ընթացիկ տարում: 

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը․ տեսաանյութ

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Հասցեներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը: Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասն ավելի քան 4 տասնամյակ սպասարկում է բնակիչներին: «Երևանի քաղաքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիրը: 2019 թվականից սկսած, այս տարին էլ ներառյալ, քաղաքում կունենանք փոխարինված  2051 վերելակ: Սրանով կարող ենք արձանագրել, ...

Կարդալ ավելին »

500 վերելակ կփոխարինվի նորով

Երևանի քաղաքապետարանը նախատեսել է 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   «Սա շարունակաբար իրականացնում ենք։ Այս տարի ամբողջապես Երևան քաղաքի բյուջեով են իրականացվում այս ծրագրերը։ Եվ ուզում եմ հատուկ տեղեկացնել, որ Երևանի բյուջեն 39 միլիարդ դրամից հասցրել ենք 64 միլիարդ դրամի, որը թույլ է տալիս այս բազմածավալ ծրագրերն իրականացնել»,-նշեց Ավինյանը։ ...

Կարդալ ավելին »

Փակ շուկային հարակից գետնանցումի վերելակը միտումնավոր վնասել են․ քաղաքապետարանի պաշտոնյա

Միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ «Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են: Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք եւ հանձնենք իրավապահ մարմիններին»,- գրել է նա:

Կարդալ ավելին »

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 26-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. ...

Կարդալ ավելին »
ajax-loader