Tag Archives: ջրծաղկի

Հայաստանում սկսվել է ջրծաղկի դեմ պատվաստումը

Հայաստանում ջրծաղկի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է հունվարի 31-ից։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն տրամադրվել է առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներին։ Սկզբնական փուլում պատվաստվելու են 2023թ. նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, որոնք արդեն մեկ տարեկան են։ Հաջորդ փուլում՝ 2027թ., կպատվաստվեն նաեւ 4-6 տարեկան երեխաները, որոնք արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այնուհետեւ ջրծաղկի դեմ պատվաստումն աստիճանաբար կներդրվի նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց շրջանում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերահսկվող վարակիչ հիվանդությունների եւ իմունացման համաճարակաբանության բաժնի ղեկավար Սվետանա Գրիգորյանն իր հերթին նշել է, որ մյուս երկրների փորձը, որտեղ կիրառվում է պատվաստումը ջրծաղկի դեմ, պատվաստման արդյունավետություն է ցուցադրել հենց այդ տարիքային խմբում, քանի որ հիվանդության կանխմանը զուգահեռ այդ տարիքային խմբում կրճատվում է նաեւ ընդհանուր առմամբ ջրծաղկով հիվանդանալու ընդհանուր թիվը։ «Այսինքն՝ արդեն մի քանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader