Tag Archives: անտառ

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին կից՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բավարարված հայցերի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներին, որոնցից մեկը ևս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը, նշել է. «Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը: «Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 ...

Կարդալ ավելին »

Փրկարարներն անտառային տարածքներում անցել են ուժեղացված ծառայության

ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով անտառների տարածքներում հրդեհների բռնկման վտանգի մասին: «Մինչ ամառը շարունակում է իր հաղթական ընթացքը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Հիշեցնում են ու անցնում ուժեղացված ծառայության։ Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի համանատար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաջորդ տարի 170 հա անտառ կտնկի

Կառավարությունը մտադիր է հաջորդ տարի 40 հա-ով ավելի շատ անտառ տնկել, քան այս տարի: Այդ մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների միջոցառման ուղղությամբ հաջորդ տարի կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ այն ավելացել է 160 մլն-ով:  «Շուրջ 170 հա անտառ կտնկենք: ...

Կարդալ ավելին »

Հատել են անտառի ծառերն ու ապօրինի շահագործվող մեքենայով տեղափոխել. վարորդն ու փայտանյութի տերը որոնվում են

Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենա: Ոստիկանությունից հայտնում են, որ Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային ...

Կարդալ ավելին »

Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ անտառը հրկիզելու համար

Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Հունաստանում Էգալեո լեռան անտառը հրկիզելու համար (Աթենքից ոչ հեռու, Ասպրոպիրգոս քաղաքի մոտ)։ Այդ մասին տեղեկացրել է կլիմայական ճգնաժամերի դեմ պայքարի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը Х սոցցանցում։ «Այս ամիս երրորդ անգամ տեղի են ունենում հրդեհներ Էգալեո լեռան վրա։ Բոլոր երեքի ժամանակ էլ կրակը տեղայնացվել է տարածվելուց առաջ։ Բայց այսօր ձերբակալվել է հրկիզման մեղավորը՝ Թուրքիայի քաղաքացի, ...

Կարդալ ավելին »

Երևանում հիմնած կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է

Երևանում նախորդ տարի հիմնված 19 հա քաղաքային անտառներում ու վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ 16 հա բուն անտառային գոտուց 15 -ը Եռաբլրի տարածքում է։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել: Եռաբլուրում, օրինակ, անցկացվել է  շուրջ 8 կմ ոռոգման ցանց, տնկվել ավելի քան 5 հազար ծառ և թուփ։ Ընտրվել են հիմնականում տեղի կլիմայական պայմաններին ...

Կարդալ ավելին »

Պետությանն է վերադարձվել մոտ 20 000 քմ անտառային տարածք Ծաղկաձորում

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր՝ Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը. Որպես հետևանք՝ անվավեր ...

Կարդալ ավելին »

Սևանի ափամերձ գոտիներում մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք

Սևանի ափամերձ գոտիներում 2023 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծառերից, արմատներից, բուսական այլ համակեցություններից «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով և միջոցներով մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք։ Ինչպես տեղեկացրել է «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը, Սևանա լիճը գոտևորող ու ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներն այս տարի  իրականացվել են Վարդենիս համայնքի  Փամբակ, Արեգունի և Դարանակ գյուղերի հատվածներում։ Հոկտեմբերի առաջին կեսի ...

Կարդալ ավելին »

Դալմայի այգիներում կկառուցվի մոտ 200 հա անտառային պուրակ

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառպուրակ:  Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:

Կարդալ ավելին »

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների 93 օջախ է առաջացել

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների ավելի քան 90 նոր օջախ է առաջացել հիմնականում շոգ եղանակի եւ ուժեղ քամու պատճառով: Այս մասին հայտարարել է հրշեջ ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը։ «Վերջին մեկ օրում գրանցվել է 93 նոր բնական հրդեհ։ Նրանց մեծ մասը միանգամից մարվել է»,-ասել է Արտոպիոսը։ Հունաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքի մոտակայքում եւ Դադիաս անտառում բռնկված հրդեհները մարում են ...

Կարդալ ավելին »
ajax-loader