Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս-/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, այսօրվանից՝ հուլիսի 18-ից, ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։
Կարդալ ավելին »Tag Archives: Ծաղկունք
Ծաղկունքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված մանկաբարձական կետը
Սևան համայնքի Ծաղկունք գյուղում շահագործման է հանձնվել հիմնանորոգված և կահավորված բուժամանկաբարձական կետը։Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ նորացված բուժամբուլատորիայի բացման արարողությանը մասնակցել են ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի Սևան-Գրենոբլ համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր, վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսենը, պատասխանատու Նելլի Ստեփանյանը, Սևանի համայնքապետարանի, բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ, բուժամբուլատորիայի աշխատակիցներ, ծաղկունքցիներ:Ծաղկունքի բուժամանկաբարձական կետի վերանորոգման և կահավորման ծրագիրն իրականացվել է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում՝ ...
Կարդալ ավելին »