Tag Archives: ազգային թիմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչն է Ջոն վան ’տ Սխիպը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդեռլանդցի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզիչը ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն անցումային խաղերում

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն Ազգերի լիգայի անցումային խաղերում:  ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականի մրցակիցը դարձավ Վրաստանը:  Անցումային խաղերը կկայանան 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին: Հաղթանակի դեպքում Հայաստանի ֆուտբոլային ազգային թիմը կբարձրանա B ենթախումբ, պարտության պարագայում թիմը կմնա նույն` C ենթախմբում: 

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կմասնակցի Ազգերի լիգայի անցումային խաղերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C ենթախմբում երկրորդ տեղ գրավելու շնորհիվ կմասնակցի անցումային խաղերին: Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյանը կղզիները 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: Հայաստանի հավաքականը կմասնակցի Ազգերի լիգայի B ենթախումբ դուրս գալու անցումային խաղերին: Փլեյ-օֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին:

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայում, մարտի 26-ին: Մարզադաշտի ու հանդիպման ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Խորվաթիա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով.Դարպասապահներ՝Օգնյեն Չանչարևիչ-«Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ»Պաշտպաններ՝Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր-«Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»Ալբերտ Խաչումյան-ԲԿՄԱԿիսապաշտպաններ/Հարձակվողներ՝Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան-«Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Էդգար Սևիկյան-«Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան-«Կասա Պիա» (Պորտուգալիա)Վբեյմար Անգուլո-«Ալաշկերտ»Արտակ Դաշյան-«Փյունիկ»Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ» Արթուր Միրանյան-«Նոա»Ժիրայր Շաղոյան-ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումն ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Կարդալ ավելին »
ajax-loader