Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված ...
Կարդալ ավելին »Tag Archives: Անվտանգության
Անվտանգության խորհրդի քարտուղարը հուսով է, որ ԵՄ-ը կերկարացնի ՀՀ-ում քաղաքացիական առաքելության մանդատը
Հայաստանը չի բանակցում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկրից դուրս բերելու շուրջ։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը վերաբերում է ԵՄ եւ Հայաստանի հարաբերություններին։ Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի այս առաքելության մանդատը։ Մենք ոչ մի երկրի հետ մեր հարաբերությունները չենք բարելավում երրորդ երկրի հաշվին։ «Հայաստանը կարծում է, որ պետք է սերտացնի իր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ»,- ավելացրել է նա։ Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող գաղտնի կայացվել։ «Մենք գնահատում ենք իրավիճակը եւ այդ գնահատականի հիման վրա որոշումներ ենք կայացնում։ Մենք քաղաքական որոշում ենք կայացրել եւ հրապարակայնորեն հայտարարել ենք։ Երբ ՀԱՊԿ-ի վերաբերյալ (նոր– խմբ.) որոշում կայացվի, դա նույնպես հրապարակայնորեն կհայտարարվի»,- նշել է նա։
Կարդալ ավելին »Կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
Կառավարության որոշմամբ կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Համապատասխան նախագիծը ներառված էր կառավարության՝ մարտի 14-ի նիստի օրակարգում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի պետական մարմիններում կիրառվող ...
Կարդալ ավելին »Ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի
Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ նախագծի նպատակը ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելն է և դրանց հնարավոր ռիսկերի նվազեցումը։ «Առաջին կարգավորումը վերաբերվում է ճանապարհային անվտանգության աուդիտին։ Մենք սրանով սահմանում ենք, որ ճանապարհների անվտանգության աուդիտի անցկացումը ...
Կարդալ ավելին »Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար
Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ ...
Կարդալ ավելին »