Tag Archives: երկրաշարժ

Իրազեկված լինելը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Այդ մասին հաղորդագրություն և իրազեկող տեսանյութ է հրապարակել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: «Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության ...

Կարդալ ավելին »

Բանգկոկում երկրաշարժից հետո երկնաքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

Բանգկոկում Գլխավոր աուդիտորական վարչության կառուցվող շենքի՝ երկրաշարժից փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հայտնել է քաղաքային վարչակազմը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ 30-հարկանի շենքի փլվածքների տակ դեռևս կա 20 անհետ կորած։ Տարերային աղետների նխազգուշացման և հետևանքների վերացման գերատեսչության տնօրեն Սուրիյաչայ Ռավիվանը հայտարարել է, որ փրկարարները փորձում են դուրս բերել հայտնաբերված ...

Կարդալ ավելին »

Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ստամբուլ նահանգում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:49-ին։   Այդ մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):  էպիկենտրոնը գտնվել է Սիլիվրիից (Ստամբուլ նահանգ) 23 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Աղբյուրը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։   

Կարդալ ավելին »

Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կալիֆորնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS):  Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սան Դիեգոյից 59 կմ հեռավորության վրա և Փալմ Սփրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա: Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է 13,4 կմ խորության վրա: Տուժածների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել:

Կարդալ ավելին »

Կամչատկայում երկրաշարժից հետո մեկ օրում ավելի քան 30 հետցնցում է տեղի ունեցել

Կամչատկայում օգոստոսի 18-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժից հետո ավելի քան 30 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել, որոնցից շատերը եղել են աննկատ: Հուժկու ստորգետնյա ցնցումից հետո հետցնցումները կշարունակվեն ևս մի քանի շաբաթ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում։ «Մենք ուշադիր հետևում ենք օջախային գործընթացին, գրանցում ենք հետցնցումները. դրանց թիվը մեկ օրում գերազանցել է 30-ը: Դա ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն ներկայացրեց երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները

Հայաստանում օրեր առաջ գրանցված երկրաշարժից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը վնասների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում, այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:  Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ: Օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված ...

Կարդալ ավելին »

Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում․ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն

Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն՝ անդրադառնալով օգոստոսի 11-ին Հայաստանում տեղի ունեցած 4,2 մագնիտուդով երկրաշարժին:  «ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Նախիջևան սահմանին 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին)  գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ ...

Կարդալ ավելին »

Շտաբային զորավարժություն․ ի՞նչ պետք է անի ՏԿԵՆ-ն ուժեղ երկրաշարժի դեպքում

ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որը ղեկավարել է ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։ Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, ուսումնավարժության նպատակն է եղել ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվել են համապատասխան միջանկյալներ ...

Կարդալ ավելին »
ajax-loader