ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը. ընդունվել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ «Վեհաժողովը ողջունել է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Վեհաժողովը գոհունակությամբ է նշել իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԵԽԽՎ
Պատերազմը ժողովրդավարության ամենամեծ թշնամին է, բայց այդ մարտահրավերը չի խանգարել կառավարությանը. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա’ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների եւ ժողովրդավարության վերականգնման դարաշրջանին: Թավշյա հեղափոխությունը մի պահ ...
Կարդալ ավելին »ԵԽԽՎ հանձնաժողովը կդիմի բյուրոյին՝ հրատապ կարգով Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին: Առաջարկվելու է հետևյալը՝ հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը խախտել է ստանձնած պարտականությունը, նրանց առաջարկների 99 տոկոսը չի ընդունվել․ ԵԽԽՎ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերջերս ընդունած «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևով նաև արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը՝ լուծելու ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով: Այդ մասին ասուլիսում ասացին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն՝ ամփոփելով ամառային նստաշրջանի աշխատանքները: Նստաշրջանի գլխավոր իրադարձությունը «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևի և դրա խորհրդատվությունների ընդունումն էր: «Դա ...
Կարդալ ավելին »ԵԽԽՎ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տարածած հայտարարությունից: «Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել ...
Կարդալ ավելին »