Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում հուլիսի 3-ին ժամը 00:45-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Կարդալ ավելին »