Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանն ապահովել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը: Բուլղարիայում ընթացող Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության 60 կգ քաշի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։
Կարդալ ավելին »Tag Archives: Բռնցքամարտիկ
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն իր առաջին մենամարտում մրցեց Բահրեյնի ներկայացուցչի հետ` գերազանցելով նրան: Չալոյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 1-ին: Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս է մնացել միայն 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը: Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, ...
Կարդալ ավելին »Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակչում են
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում: 57 կգ քաշային Արթուր Բազեյանն առաջին մենամարտում գերազանցեց լեհ Յակուբ Կրզպիտին` առավելության հասնելով 5:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին: 67 կգ քաշում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության մատնեց կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերին: Նա ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կրկին հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ին: 86 կգ ...
Կարդալ ավելին »