Կառավարությունը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում կնվազեցնի բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը, նաև ևս մեկ տարով կերկարաձգի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործունեության ժամկետը: Որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ կառավարությունը դեռևս 2020 թվականի մարտին հաստատել էր Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը: Օժանդակությունը տրամադրվում է ...
Կարդալ ավելին »Tag Archives: Պետություն
Պետությունը կնվազեցնի 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների գործազրկության թիվը
Կառավարությունը՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրով մտադիր է 2031-ին 20-29 տարեկան բնակչության կազմում չսվորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը նվազեցնել՝ հասնելով 19.6 տոկոսի, մեծացնել կանանց զբաղվածությունը: Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, անդրադառնալով գործազրկությանը, նշեց, որ Հայաստանում կա երկու տեսակի գործազրկություն՝ կառուցվածքային և ցիկլիկ: Պատճառները տարբեր են: ...
Կարդալ ավելին »Պետությունը 12.3 մլրդ դրամ կհատկացնի նոր ԲԿ-ների կառուցման համար
Պետությունը հաջորդ տարի 12.3 մլրդ կհատկացնի՝ նոր բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կառուցման, ընթացքի մեջ գտնվող շինարարությունների շարունակության ու ավարտման համար: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: «2025 թվականի բյուջեի մեջ դրված է 12.3 մլրդ դրամ, որն ուղղվել է թվով 13 բժշկական կենտրոնների շինարարության շարունակությանը, ավարտմանն ու վերազինմանը, թվով 4 նոր ...
Կարդալ ավելին »Պետությունը աճուրդով վաճառում է Աբովյանի բժշկական կենտրոնի հետնամասի անշարժ գույքը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում պետական գույքն աճուրդով օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի թիվ 6/29 հասցեում գտնվող 1846,3 քմ մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0,1702 հեկտար մակերեսով հողամասի մասին է: Նախագծում նշված գույքը կառուցված է եղել 1985-ին ...
Կարդալ ավելին »Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին
Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: Նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում: «Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: ...
Կարդալ ավելին »ՀՀ-ին տրամադրվել 102 մլն եվրո արժողությամբ վարկ առաջնային բժշկական օգնության որակը բարելավելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրին: Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ։ Ծրագրի նպատակն է` բարելավել ...
Կարդալ ավելին »Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստի ընթացքում հաստատել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները: «Որպես առանձին թիրախ՝ ռազմավարությունում ...
Կարդալ ավելին »Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու: «Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ ...
Կարդալ ավելին »Պետությունը 97 մլն դրամ հատկացրեց արցախցի դպրոցականների դասագրքերի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 97 մլն դրամ հատկացնել՝ ամբողջությամբ փոխհատուցելու ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը դպրոցներից հավաքագրել և նախարարություն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված 2023-2024 ուսումնական տարում սովորողների դասագրքերի ներդրումային գումարների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի հավաքագրվել է 10 360 սովորող, ...
Կարդալ ավելին »Պետությունը 2,5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար
ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար: Համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում: «Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ...
Կարդալ ավելին »