2024 թվականին Էրեբունի վարչական շրջանում ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց: Նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք: Փոխարինվել է 27 վերելակ: Բարեկարգվել է 14 բակ, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ, տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք: Մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ: Կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի: Կառուցվել է հեղեղատար համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Tag Archives: Էրեբունի
Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների ...
Կարդալ ավելին »Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը պետությանն է վերադարձրել ապօրինի գույքերն ու եկամուտը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ ...
Կարդալ ավելին »