Tag Archives: Ջրհեղեղ

Ջրհեղեղի հետևանքով 4 զոհերի ընտանիքներ կստանան 1 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր ընտանիքի անդամ՝ 40-60 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշման հիմնավորմն մեջ ասվում է, որ հեղեղումների պատճառով շուրջ 250 ընտանիքներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։Մասնավորապես բնակության համար նախատեսված անշարժ գույքը վնասվելու կամ ընտանիքի անդամի կորստի պատճառով ընտանիքները բախվել են ֆինանսական խնդիրների հետ և ունեն սոցիալական աջակցության կարիք։ ...

Կարդալ ավելին »

Ջրհեղեղից տուժած ագրոպարենային ոլորտի տնտեսվարողների համար վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 1 տարով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին որոշում կայացրեց: Խոսքը այդ արտոնյալ ժամկետը մինչեւ մեկ տարի երկարաձգման մասին է: Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի ...

Կարդալ ավելին »

Ջրհեղեղի հետևանքների վերացմանը ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչն ու միջազգային կառույցներ

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու միջազգային կառույցներ: «Արենպրես»-ի հետ զրույցում հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի վարիչ Սերգեյ Սահակյանը նշեց, որ բնական աղետի լուրը ստանալուն պես իրենց ընկերության աշխատակիցները՝ նախագահի գլխավորությամբ ժամանեցին Ալավերդի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակադրությամբ, ինչպես նաև պարզելու, թե «Կարմիր խաչ»-ն ինչով ...

Կարդալ ավելին »
ajax-loader