Tag Archives: Գազա

Al Jazeera. Գազայում ավելի քան 500 կրթօջախ է ոչնչացվել հակամարտության ընթացքում

Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրետակոծման և ռմբակոծման ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեռուստաալիքը նշել է, որ իսրայելցի զինծառայողները հաճախ նպատակաուղղված ձեւով ոչնչացրել են ուսումնական հաստատությունները, այդ թվում կրթական համալիրը եւ համալսարանը Գազա քաղաքում։

Կարդալ ավելին »

Իսրայելն արգելափակում է Գազա վրանների եւ շարժական տնակների առաքումը. Al Jazeera

Իսրայելն արգելափակում է վրանների, շարժական տնակների եւ ծանր տեխնիկայի առաքումը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար: Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նա նշել է, որ պաղեստինյան անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը երկու շաբաթ, սակայն փաստաթղթի որոշ դրույթներ դեռ չեն իրականացվել։ Դրանց թվում է շարժական տների առաքումը, որոնք անհրաժեշտ են մարտերի արդյունքում օթեւանը կորցրած մարդկանց բնակության համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ 60 հազար շարժական տներից ոչ մեկը դեռ չի տեղափոխվել Գազա այն 200 հազար վրաններից, որոնք պետք է մատակարարվեն Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ-ի միջեւ կնքված զինադադարի պայմանների համաձայն։ ՄԱԿ տվյալներով՝ գոտու շենքերի 69 տոկոսը ավերվել է, իսկ Գազայի ավելի քան 1,8 մլն բնակիչներ ժամանակավոր կացարանների կարիք ունեն։

Կարդալ ավելին »

Գազայի հյուսիսի բնակիչները հունվարի 25-ից կվերադառնան իրենց տները

Գազայի հատվածի հյուսիսում բնակվող պաղեստինցիները, որոնք ստիպված են եղել հեռանալ այնտեղից Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, կսկսեն վերադառնալ իրենց տները անկլավում հրադադարի շուրջ համաձայնագրի գործողության յոթերորդ օրը՝ հունվարի 25-ին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հայտարարությունը։ «Հրադադարի շուրջ համաձայնագրի յոթերորդ օրը գերիների փոխանակման ավարտից հետո հարկադրաբար տեղահանված անձինք, որոնք գտնվում են Ար Ռաշիդ առանցքի շրջանում (խմբ.՝ ձգվում է ...

Կարդալ ավելին »

Գազայում մեկ ամսում սպանել են հումանիտար կազմակերպությունների 20 աշխատակցի. Al Jazeera

Գազայում մեկ ամսում սպանել են հումանիտար կազմակերպությունների 20 աշխատակցի։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ութ կազմակերպությունների (ներառյալ  Save the Children-ի եւ Oxfam-ի) խմբի պատրաստած հաշվետվությանը։ Փաստաթղթի համաձայն՝  բարեգործական եւ հումանիտար կազմակերպությունների մոտ 20 աշխատակից, որոնք աշխատել են Գազայի հատվածում, սպանվել են Իսրայելի օդային գրոհների եւ գնդակոծությունների հետեւանքով հոկտեմբերի 10 – նոյեմբերի 13 ընթացքում։ «Նրանք զոհվել են ...

Կարդալ ավելին »

Գազայում 2023թ. հոկտեմբերից զոհվել է ավելի քան 320 հումանիտար աշխատող. ՄԱԿ

Հոււմանիտար կազմակերպությունների առնվազն 322  աշխատակից զոհվել է Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։ Զեկույցում ընդգծվել է, որ Գազա բավականաչափ քանակությամբ հումանիտար բեռների առաքման նպաստավոր պայմաններ նախկինի պես չկան։ Ինչպես նշվել է, ձմռան մոտենալու հետ կապված՝ անկլավ հումանիտար օգնության առաքումը, մասնավորապես պարենի, հագուստի, վառելիքի, ինչպես նաեւ ...

Կարդալ ավելին »

Al Jazeera․ Գազայում մեկ օրում մոտ 60 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից

Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 61 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վերջին 24 ժամում իսրայելական հարձակման զոհ է դարձել 61 մարդ. նրանցից առնվազն 46-ը Գազայի հյուսիսային շրջանների բնակիչներ են, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները շարունակում են գրոհներ իրականացնել։ Վիրավորների թվի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Ավելի վաղ պաղեստինյան ...

Կարդալ ավելին »

Գազայում 64 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով. Al Jazeera

Գազայի հատվածում հոկտեմբերի 9-ի իսրայելական հարվածներից առնվազն 64 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Լրատվամիջոցի տվյալներով՝ զոհերից 15-ը եղել են պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարի հիվանդանոցում։ Գազայի հատվածի հյուսիսում վեցօրյա պաշարումը ՄԱԿ-ին ստիպել է փակել ապաստարանների վերածված դպրոցները և հիվանդանոցները։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի ...

Կարդալ ավելին »

Իրանը չի մասնակցի Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին

Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի Գազայի պատերազմում հրադադարի ապահովման համար առաջիկա անուղղակի բանակցություններին, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը։ «Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և վարչակարգի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնց օժանդակում են Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները և մտադիր չենք մասնակցել նման բանակցություններին», – երեքշաբթի հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունում: Մեկնաբանությունը հնչել է ի պատասխան լրագրողների, որոնք ցանկանում էին իմանալ՝ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` մասնակցելու օգոստոսի 15-ին Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին

Իսրայելը պատվիրակություն կուղարկի` օգոստոսի 15-ին մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին: Այդ մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ «Իսրայելի բանակցորդների պատվիրակությունն օգոստոսի 15-ին կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված շրջանակային համաձայնագիրն իրագործելու մանրամասները վերջնականապես համաձայնեցնելու համար», – հայտարարությունից մեջբերում է The Jerusalem Post-ը։  Հանդիպման վայրն առայժմ որոշված չէ։  Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ղեկավարները Իսրայելին և ...

Կարդալ ավելին »

Գազայում զոհերի թիվը հասել է 39,4 հազարի

Ավելի քան 39 հազար 400 պաղեստինցի է սպանվել Գազայում, ՝ 2023 թվականի հոկտեմբերին շրջափակված անկլավում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն առ այսօր հասել է 39 հազար 480-ի, տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներ է ստացել 91 հազար 128 մարդ»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ...

Կարդալ ավելին »
ajax-loader