Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Ակնկալվում է, որ «Աշոտ Հարությունի ...
Կարդալ ավելին »Tag Archives: զինծառայություն
Երկու երիտասարդ գիտնականներ ազատվեցին զինծառայությունից, ևս 11 երիտասարդի տարկետում տրվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց 2 երիտասարդ գիտնականների՝ Տիգրան Վահագնի Գալստյանին և Էդգար Գագիկի Մինասյանին: Նշվում է, որ այս որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի նրանց մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ ՀՀ-ում հանրակրթական և նախնական (արհեստագործական) ծրագրերով սովորող 11 երիտասարդների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից ...
Կարդալ ավելին »Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիտում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում ...
Կարդալ ավելին »Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Գևորգյանին և Մարկ Գրիգորյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը: Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն զինծառայություն չանցածներին. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։Նա այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած ...
Կարդալ ավելին »ՊԲ հրամանատարի տեղակալը 2020-ի հոկտեմբերին խաբեությամբ դադարեցրել է զինծառայությունը. Դատախազություն
Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում ...
Կարդալ ավելին »