Առնվազն 6 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Հերաթի նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է աֆղաստանյան Pajhwok գործակալությունը։ Հարձակումն իրականացրել է հրաձգային զենքով զինված մի տղամարդ։ Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության խոսնակի՝ տղամարդը կրակ է բացել հավատացյալների վրա, որոնք Գոզարայի շրջանում մասնակցում էին երեկոյան աղոթքի։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Կարդալ ավելին »Tag Archives: մզկիթ
Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք պակիստանյան Dawn պարբերականից, միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մաստունգ շրջանի մզկիթներից մեկի մերձակայքում։ Իշխանությունների համոզմամբ՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ հավաքվում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը նշելու։ Պայթուցիկը գործի է դրվել ...
Կարդալ ավելին »