Tag Archives: սոցցանց

Նոր Զելանդիայի խորհրդարանին ներկայացվել է երեխաների համար սոցցանցերն արգելելու օրինագիծ

Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Նշվում է, որ երկրի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը հայտարարել է, որ օրինագծով սոցիալական մեդիայի ընկերություններից պահանջվում է նախքան օգտահաշիվ բացելը ստուգել, որ օգտատերերի 16 տարին լրացել է, այլապես կլինեն տուգանքներ նոր զելանդական 2 միլիոն դոլարի չափով (1,2 ...

Կարդալ ավելին »

Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկաններին կարգելի օգտվել սոցցանցերից

Ավստրալիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն, որով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը: Այդ մասին նշված է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Առցանց անվտանգության փոփոխության (Սոցիալական մեդիայի նվազագույն տարիքի) օրինագիծ 2024»-ը ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերի ընթացքում», – նշված է հաղորդագրության մեջ: Սոցիալական հարթակներից կպահանջվի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ ...

Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր 10-րդ դեռահաս կախվածություն ունի սոցցանցերից և համակարգչային խաղերից. ԱՀԿ

Յուրաքանչյուր 10-րդ դեռահաս հոգեկան խնդիրներ ունի սոցիալական ցանցերից եւ համակարգչային խաղերից կախվածության պատճառով, նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։ «ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի նոր տվյալները վկայում են սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի մասին՝ 2018թ. 7 տոկոսից 11 տոկոս 2022թ.։ Դեռահասների 12 տոկոսի համար ակտուալ է խնդրահարույց վարքը թվային խաղերի հանդեպ։ Այս ամենը լրջորեն մտահոգում է երիտասարդների հոգեկան առողջության եւ բարեկեցության ...

Կարդալ ավելին »

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի-7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: «Վերջ տանք հայկական գրի խեղաթյուրմանը, պաշտպանենք համաշխարհային բացառիկ ժառանգություն հանդիսացող հայկական այբուբենը, գրենք հայատառ»,- նշել է նա:

Կարդալ ավելին »

Ինդոնեզիան արգելում է առևտուրը սոցցանցերում

Ինդոնեզիայի կառավարությունն արգելք է դրել սոցցանցերում առևտրային գործարքների վրա։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը։ «Սոցիալական ցանցերը չպետք է վերածվեն էլեկտրոնային առևտրի հարթակի: Այժմ թույլատրվում է միայն գովազդը, այլևս ոչ մի վաճառք և այլևս ոչ մի գործարք սոցցանցերում»,- ասել է նախարարը։ Արգելքն արդեն իսկ ուժի մեջ է մտել:

Կարդալ ավելին »
ajax-loader