Tag Archives: Ինդոնեզիա

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով չվերթեր են չեղարկվել

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի լեռան հրաբուխը է՝ 8 կմ-անոց մոխրի սյուն արտանետելով երկինք։ Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։  Հրաբուխը մարտի 20-ի ուշ երեկոյան ժայթքել է 11 րոպե 9 վայրկյան, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի առավելագույն աստիճան։ Բալիի օդանավակայանից մեկնող առնվազն յոթ չվերթ չեղարկվել է, մի քանի չվերթ՝ հետաձգվել։ Հաղորդվում է, որ մոխրի սյունը շատ ...

Կարդալ ավելին »

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

Ինդոնեզիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի: Այդ մասին տեղեկանում ենք France24 պարբերականից։ Սումատրա կղզում, որտեղ տեղի են ունեցել մասշտաբային հեղեղումներ, առնվազն 17 մարդ անհետ կորած է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մի քանի ժամ շարունակվող հորդառատ անձրևների պատճառով Սումատրա կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են գլորվել ներքև։ Վնասվել են տներ, կամուրջներ և մզկիթներ, ...

Կարդալ ավելին »

Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու ...

Կարդալ ավելին »

Ինդոնեզիան արգելում է առևտուրը սոցցանցերում

Ինդոնեզիայի կառավարությունն արգելք է դրել սոցցանցերում առևտրային գործարքների վրա։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը։ «Սոցիալական ցանցերը չպետք է վերածվեն էլեկտրոնային առևտրի հարթակի: Այժմ թույլատրվում է միայն գովազդը, այլևս ոչ մի վաճառք և այլևս ոչ մի գործարք սոցցանցերում»,- ասել է նախարարը։ Արգելքն արդեն իսկ ուժի մեջ է մտել:

Կարդալ ավելին »
ajax-loader