Tag Archives: արցախցի

Արցախցիների` ՀՀ քաղաքացիության դիմումներն ընդունվում են ավելի քան 40 հասցեում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում.  մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։  Այd մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:  2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական ...

Կարդալ ավելին »

Արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո պետք է դիմեն անձնագրի համար

Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։ Այդ մասին հայտնում են Միգրացիայի ...

Կարդալ ավելին »

170 միլիոն դրամ ԶՊՄԿ-ից՝ աջակցելու տեղահանված արցախցիներին

«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Անցած օրն ամփոփվել է ծրագրի հերթական փուլը, որով կենցաղային տեխնիկա և կահույք էր տրամադրվում Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Արարատի մարզպետը լսել է արցախցիների մտահոգությունները, խոստացել աջակցել խնդիրների լուծման գործում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։ Հանդիպում–քննարկմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետն ու փոխմարզպետը լսել են արցախցիների մտահոգությունները, առաջարկներն ու խոստացել աջակցել առաջացած խնդիրների լուծման գործում։ Մարզի ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ վստահեցնելով, ...

Կարդալ ավելին »

Ինչպես պետք է արցախցիներն առցանց դիմում ներկայացնեն բնակարանի համար. քայլերի հերթականությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: «Ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները կարող են դիմում ներկայացնել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով ՔԱՅԼ 2․ Ընտրել «Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան ...

Կարդալ ավելին »

Հաստատվեց արցախցիների բնակարանային ծրագիրը. ովքեր կարող են դիմել` ինչ պայմաններով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Նրա խոսքով, բաղադրիչներից մեկը բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումն է: Անդրադառնալով ...

Կարդալ ավելին »

Առաջիկայում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը․ Փաշինյան

Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ստացել ենք բավականին լավ ծրագիր։ Այն ընդարձակ ծրագիր է, բայց ես ուզում եմ կարճ ներկայացնել, որովհետև ամբողջական փաթեթը հետագայում փոխվարչապետը մանրամասն նկերկայացնի։ Որոշել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին երեք ուղղություններով աջակցել։ Առաջինը՝ տուն կառուցելու հարցում։ Երկրորդը՝ ...

Կարդալ ավելին »

Բռնի տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ

Հայաստան տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ։ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Հադրութում գործունեություն իրականացնող «Դիզարտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ՝ հադրութցի փոքրիկների համար տարբեր խմբակներ կազմակերպելու, ինչպես նաև համերգներ ու այլ միջոցառումներ իրանացնելու ուղղությամբ։ «Համագործակցության ծրագրերն ուղղված են լինելու պարի, երգի, բարբառի ուսուցմանն ու զարգացմանը։ Ժամանակին Հադրութում կազմակերպությունն իրականացրել է տարաբնույթ ...

Կարդալ ավելին »

Պետությունը 97 մլն դրամ հատկացրեց արցախցի դպրոցականների դասագրքերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 97 մլն դրամ հատկացնել՝ ամբողջությամբ փոխհատուցելու ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը դպրոցներից հավաքագրել և նախարարություն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված 2023-2024 ուսումնական տարում սովորողների դասագրքերի ներդրումային գումարների  վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի հավաքագրվել է 10 360 սովորող, ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է արցախցիներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader