Tag Archives: ոստիկան

Ճամբարակի ոստիկանները բացահայտել են հանգստյան գոտում կատարված գողությունը

Օգոստոսի 23-ին Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած հանգստյան գոտիներից մեկի պահակը հայտնել է, որ հանգստյան գոտուց գողացել են վառելանյութ և փրկարարական բաճկոններ։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 13-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում անհայտ անձինք գողությունն արել են հանգստյան գոտու պահեստարանից։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ճամբարակի և Վարդենիսի համայնքային ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի որոշմամբ 2 ոստիկան ազատվել է աշխատանքից

Տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել ...

Կարդալ ավելին »

3 ոստիկան աշխատանքից ազատվել է, 2-ը՝ խիստ նկատողություն ստացել. ՆԳՆ կարգապահական հանձնաժողով

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Նիստին մասնակցել են ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված ...

Կարդալ ավելին »

Երևանում քաղաքացին 3 արջերի հետ փակվել էրտանը՝ մերժելով բացել դուռը ոստիկանների առաջ

Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի, որոնք ուշ գիշերով տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։ Քաղաքացին երկար տարիների ընթացքում իր սեփական տարածքում՝ բնակելի շենքերով,մանկապարտեզներով և դպրոցներով շրջապատված բակում, ...

Կարդալ ավելին »

Դիլիջանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ: «ՈՒԱԶ»-ի 20-ամյա ...

Կարդալ ավելին »

Շենգավիթի ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են ատրճանակներ ու թմրամիջոց

Փետրվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 20-ամյա Էդգար Ս.-ի մոտ հնարավոր է՝ ապօրինի զենք-զինամթերք լինի, հաղորդում է Shamshyan.com-y: Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզում են վերջինի գտնվելու վայրը և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին: Արդեն տեղում փաստերի ճնշման տակ ...

Կարդալ ավելին »

Մոտ 50 կին այս տարի ծառայության է անցել ոստիկանությունում

Հայաստանի ոստիկանությունում այս տարի  ծառայության է անցել շուրջ 50 կին: Այդ մասին հայտնեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:  Փոխնախարարը կարևորեց գենդերային հավասարակշռության ապահովումը ոստիկանությունում՝ ընդ որում, ոչ արհեստականորեն ինչ-որ քվոտաներ նախատեսելով: «Խնդիրը բովանդակությունն է: Վաղուց համոզված ենք, որ կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության և այս երկու ինտելեկտների միավորմամբ կոլեկտիվ ինտելեկտն ավելի արդյունավետ աշխատանք կարող է երաշխավորել պրակտիկայում, հատկապես ոստիկանական աշխատանքում: Ընթացիկ ...

Կարդալ ավելին »

Ծառայողական քննության հիման վրա 27 քրգործ է հարուցվել, որից 23-ը՝ ոստիկանների նկատմամբ

2024 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1571 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: ՆԳՆ-ից հայտնում են, որ ծառայողական քննությունների արդյունքներով՝ ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 368 կարգապահական տույժեր, մասնավորապես՝ . Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 347, այդ թվում՝ – հայտարարվել է ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարը Սյունիքում խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանների և փրկարարների հետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։ Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է՝ բժշկի անգործության հետևանքով կրել է 2 մլն դրամի վնաս, որը վճարել է «էկո»-ի համար

Հուլիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Մարիետա Տ․-ն և հայտնել, որ բժշկի հանցագործության վերաբերյալ հաղորդում ունի ներկայացնելու և խնդրել ոստիկան մոտենա Մաշտոցի 22 հասցեում գտնվող «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», հաղորդում է Shamshyan.com-ը: Արդեն տեղում Մարիետա Տ․-ի որդու կինը, Արմավիրի մարզի ...

Կարդալ ավելին »
ajax-loader