PubՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցություննէ հայտնել Օլիմպիական խաղերի եռակի հաղթող, լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ: Ցավակցական խոսքում մասնավորապեա ասված է. «Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկն էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անունից մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ամբողջ ըմբշամարտի ընտանիքին։ Նրա անունը ...
Կարդալ ավելին »Tag Archives: ըմբշամարտ
Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ
Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ։ 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց ռուսաստանցի Զաուր Բեսլեկոեւի հետ եւ պարտվեց 5:6 հաշվով։ Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 14։4 հաշվով հաղթել էր հարավկորեացի Գունhի Լիին, 1/8 եզրափակիչում 6։1 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի Մ-20 գործող չեմպիոն, լիտվացի Ռոկաս Ցեպաուսկասին, քառորդ եզրափակիչում 9։4 հաշվով ուժեղ էր ...
Կարդալ ավելին »Արթուր Ալեքսանյան․ անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով պարտվել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե ...
Կարդալ ավելին »Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 3-րդն է: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ: Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը:
Կարդալ ավելին »Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը ԵԱ-ին կմասնակցի ամբողջական կազմով
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է Եվրոպայի առաջնության կազմը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Մանվել Խնձրցյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ): Եվրոպայի առաջնությունը վարկանիշային ...
Կարդալ ավելին »Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնությունում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնությունում: Մեր հավաքականն աշխարհի առաջնության թիմային պայքարում 7-րդն է: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին աշխարհի առաջնությունում նվաճում է 3 մեդալ, որից երկուսը՝ օլիմպիական քաշում՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը:
Կարդալ ավելին »